Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

ՀԵԱԽ-ը միջազգային համագործակցության նոր հիմքեր դրեց Արևելյան գործընկերության երկրների համաժողովում

ՀԵԱԽ-ը միջազգային համագործակցության նոր հիմքեր դրեց Արևելյան գործընկերության երկրների համաժողովում
30.09.2015 | 12:44

Սեպտեմբերի 25-29-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ Արևելյան գործընկերության երկրների միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 150 երիտասարդներ Հայաստանից, ՈՒկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից և Բելառուսից: Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը համաժողովում ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:

Համաժողովի մեկնարկին մասնակիցները հանդիպում ունեցան ՈՒկրաինայում Գերմանիայի դեսպանի և ՈՒկրաինայի Երիտասարդության և սպորտի նախարարի հետ: Այնուհետև առանձին խմբերով քննարկումներ եղան երկրում որոշումների ընդունման գործում երիտասարդության դերի, երիտասարդների ընտրական և քաղաքական գործունեության բարելավման, կոնֆլիկտային իրավիճակներից երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջազգային համագործակցության միջոցով խուսափման, քաղաքացիական հասարակությունների զարգացման և մի քանի այլ թեմաների շուրջ:
Համաժողովի բուն հատվածի ավարտին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների ազգային երիտասարդական խորհուրդների խորհրդաժողով, որի ժամանակ մշակվեց միջազգային համագործակցության վերաբերյալ բանաձև:
Հաջորդիվ մասնակիցների համար անցկացվեցին եռօրյա վերապատրաստման դասընթացներ «Երիտասարդության միջազգային համագործակցության արդյունավետության մենեջմենթը» թեմայով:
Դասընթացների ընթացքում կատարվեց համաժողովի համագումարային բանաձևի վերլուծությունը, և երիտասարդները բաժանվեցին համաժողովի ընթացքում քննարկված հիմնական թեմաներով խմբերի:
Դասընթացների առաջին 2 օրերի ընթացքում մասնակիցները ներկա գտնվեցին մի քանի դասախոսությունների` միջազգային երիտասարդական նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների, միջազգային նախագծերի հաջողության գաղտնիքների, դրանց հետ կապված ռիսկերի և առանձնահատկությունների և միջազգային թիմի ձևավորման թեմաներով:
Ծրագրի ավարտին առանձին խմբերի կողմից ներկայացվեցին առաջարկված նախագծերը, ամփոփվեցին արդյունքները, որոշվեցին հետագա անելիքները և մշակվեց մեխանիզմ` կապված մասնակիցների հետագա հաղորդակցության համար:

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ