Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Կարեն Ավագյանը շնորհավորել է Երիտասարդության համաշխարհային օրը

Կարեն Ավագյանը շնորհավորել է Երիտասարդության համաշխարհային օրը
10.11.2016 | 12:24

«Երիտասարդության համաշխարհային օրն է։ Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր փուլն է։ Այս շրջանում են հիմնականում կուտակվում գիտելիքներ, փորձ, ստեղծվում կապեր, ձեռք բերվում ընկերներ։ Երիտասարդ տարիքում է դրվում այն ամենի հիմքը, որի վրա հետագայում կառուցվելու է մեր ապագան։ Սիրելի′ երիտասարդներ, արդյունավետ օգտագործեք այդ ժամանակը. նպատակային ծախսած ամեն մի վայրկյանը հետագայում բազմապատիկ վերադառնալու է։

Սիրելի′ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։ Եղեք առողջ, համարձակ ու չվախենաք ոչնչից։ Ցանկացած խնդիր լուծելի է, ցանկացած նպատակի կարելի է հասնել, եթե կա հավատ, ուժ ու համախոհների թիմ»։

Դիտվել է՝ 3911

Մեկնաբանություններ