Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Ասում են...

Ասում են...
26.04.2019 | 01:40

...թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշենք` վարչապետին կից գործում է մի քանի հոգուց կազմված կադրային «կաստինգ» իրականացնող թիմ, որի ուսումնասիրությունների արդյունքների վրա էլ տեղի կունենան սպասվող փոփոխությունները, որոնք կլինեն առաջին հերթին կառավարությունում։ Ընդ որում, բավականին բարձր մակարդակներում: Կառավարության մեր աղբյուրները չեն բացառում, որ բանը հասնի մինչև Կարգին Հայկոյին` Երևանի քաղաքապետին: Բանն այն է, որ քաղաքի այսօրվա աղտոտ, անծաղիկ, չխնամված տեսքն արդեն իսկ ազդում է «բիչոկներ» հավաքելու սիրահար վարչապետի նյարդերի վրա։ Եթե այսպես շարունակվի` «հունիս-հուլիս ամիսներին աղբահանության առումով ուղղակի կատաստրոֆա կլինի. վարչապետը «ժերտվա» կտա Մարությանին, որպեսզի հանգստացնի առանց այն էլ իրենից մեծ հիասթափություն ապրող ժողովրդին, պարզապես առաջացել է զուգահեռ խնդիրը` իսկ ու՞մ նշանակել... «Իմ քայլի» ավագանիում չկա կոմպետենտ մարդ, որը կկարողանա հոգալ Երևանի` հիդրայի վերածվող խնդիրները»,- ասաց մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 14881

Մեկնաբանություններ