Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Գիտնականները Վեներայի վրա կենդանի օրգանիզմներին բնորոշ նյութ են հայտնաբերել

Գիտնականները Վեներայի վրա կենդանի օրգանիզմներին բնորոշ նյութ են հայտնաբերել
17.09.2020 | 09:48

Հավայներում տեղակայված աստղադիտակի և Չիլիի Ատակամա անապատում գտնվող մեծ ալեհավաքի օգնությամբ Մեծ Բրիտանիայում գտնվող Քարդիֆի և ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները Վեներա մոլորակի մթնոլորտում ֆոսֆին են հայտնաբերել:


Հղում անելով հետազոտության ընթացքին հետևող աղբյուրին՝ ռուսական РИА Новости-ին գրում է, որ ֆոսֆինը կարող է կենսաբանական ծագում ունենալ:
«Ֆոսֆինն անգույն ու բավական թունավոր գազ է, Երկիր մոլորակի վրա դրա արտադրողներն անաերոբներն են: Իսկ աներոբները, գիտենք, գոյության համար թթվածին չպահանջող միկրոօրգանիզմներ են»,- գրում է աղբյուրը:


Հետազոտող գիտնականները նշել են նաև, որ ֆոսֆինի հայտնաբերումը կարող է վկայել Վեներայի վրա կենդանի օրգանիզմների առկայություն, բայց դա չի նշանակում դեռևս, թե Վեներայի վրա կյանք կա, քանի որ ֆոսֆինը դեռևս կյանքի բացահայտում չի նշանակում:

Դիտվել է՝ 7180

Մեկնաբանություններ