Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Տեր Վահրամ քահանա Մելիքյան. Քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իրավունք ունի արտահայտել իր քաղաքացիական կեցվածքը

Տեր Վահրամ քահանա Մելիքյան. Քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իրավունք ունի արտահայտել իր քաղաքացիական կեցվածքը
21.12.2020 | 23:33

Այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց ձեռքով բարևել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան դուրս հրավիրեց եկեղեցուց։ Շատերը քահանայի քայլը որակեցին որպես իսկական պատվախնդիր և հայրենիքի ճակատագրով մտահոգ սյունեցու պահվածք, շատերն էլ քննադատեցին, թե քահանան իրավունք չուներ նման վերաբերմունք դրսևորել։


ArmDaily.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց, թե քահանայի պահվածքում հոգևորականին ոչ հարիր դրսեւորում կար։ «Քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ունի իրավունք արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը՝ տեր կանգնելու իր ազգի վիրավորված արժանապատվության։ Ցավում ենք, որ հետպատերազմյան շրջանում Եկեղեցու կողմից ուղերձներն ու հորդորները մնացել են անպատասխան՝ հանգեցնելով նման ցավալի իրավիճակի, հասարակության մեջ խորացող անհանդուրժողականության և նոր պառակտումների»,-նշեց տեր Վահրամը։

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ