«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

Փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը
27.01.2021 | 00:10

Փետրվարին հանրային քննարկման ու շրջանառության մեջ կդրվի Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը՝ Աժ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Այսօր խորհրդարանում քննարկումներ են ընթացել ընտրական գործընթացների շուրջ։

Հարցին, թե ԱԺ-ն լուծարելու գաղափարը քննարկվե՞լ է, նա պատասխանեց «Տարբեր գաղափարներ են։ Այնտեղ բազմաթիվ կետեր կան՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված, որոնք նույնպես Սահմանադրության մաս են կազմում, և այդ ժամկետները խիստ կարճ են։ Այն պարագայում, երբ արտահերթ ընտրություն է իրականացվում, քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածը բավական կարճ է հատկապես փոքր ու նոր ուժերի դեպքում՝ իրենց տեսակետները հանրությանը ներկայացնելու համար։ Բայց արդյոք այդ սահմանադրական փոփոխությունը կարող ենք անել ԱԺ-ում, պետք է ասեմ, որ դա միայն Իմ քայլի որոշելիքը չէ, նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ԱԺ-ին ինքնալուծարման գնալու հնարավորություն տալու հարցը քննարկվե՞լ է, Դանիելյանը պատասխանեց, որ դրա մասին էլ է խոսվել։ «Դեռ հստակ բան չեմ կարող ասել, որովհետև սա նախնական քննարկում էր, շատ վաղ է որևէ դիրքորոշում հայտնելը։ Կան բազմաթիվ սահմանադրական դրույթներ, որոնք ուղղակիորեն առնչվում են ընտրական համակարգի կարգավորումներին։ Եվ դրանց շրջանակն էինք նախնական քննարկման դրել և դրանց փոփոխության նպատակահարմարությունը»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 12166

Մեկնաբանություններ