Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ԱԱԾ-ն Փաշինյանին զգուշացրել է ռիսկերի մասին

ԱԱԾ-ն Փաշինյանին զգուշացրել է ռիսկերի մասին
06.02.2021 | 21:15

«Փաստը» գրում է.

«Արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ և լուրջ ռիսկեր է պարունակում: Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։

Նշվել է, որ հանրության մեջ բավականին լարված և բևեռացված վիճակ է, և ցանկացած պահի հակադիր բևեռների հետ կոնտակտը կարող է հանգեցնել լուրջ բախման։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դեռևս վերջնական ոչինչ հստակեցված չէ»:

Դիտվել է՝ 5302

Մեկնաբանություններ