Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բաբկեն Թունյանն անդրադարձավ տնտեսական խնդիրներին

Բաբկեն Թունյանն անդրադարձավ տնտեսական խնդիրներին
09.02.2021 | 20:49

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ տնտեսական խնդիրներին։

«Համաձայն եմ, երկրում ներդրումների ցավալի անկում կա։ Այդ անկումը անցած տարի արձանագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որովհետև աշխարհում կորոնավիրուսի ճգնաժամ էր։ Եվ աշխարհի երկրների մեծագույն մասը տարին փակել են վնասով, անկումներով։ Եվ այդ պայմաններում ներդրումներ սովորաբար չեն կատարվում»,- ասաց նա։


Անդրադառնալով եվրոբոնդերի թողարկմանը՝ Բաբկեն Թունյանը նշեց, որ, այո, թողարկվել է 750 մլն դոլարի եվրոպարտատոմս։ «Բայց դա ներկայացնել որպես ձախողում, կարծում եմ, կհամաձայնեք, որ այդքան էլ ճիշտ չէ։ Հարաբերական է ասել, թե բարձր տոկոսով է, այդ տոկոսը մեզնից կախված չէ, բազում գործոններով է որոշվում։ Եվ ովքեր ասում են՝ բացարձակ թվով պարտքն այսքան ավելացավ, պետք է նաև հաշվի առնեն մյուս կողմերը։ Մենք ունեցել ենք հարկերի նվազում, ունեցել ենք covid, փակված ընկերություններ։ Արտոնություններ ենք տվել, հարկերն ենք հետաձգել, այսինքն՝ մենք մեր հարկային եկամուտները նվազեցրել ենք, մյուս կողմից մեր ծախսերը մեծացել են։ Այս պայմաններում բյուջեն ունի դեֆիցիտ։ Եվ եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է, որ պարտք չվերցնենք, պետք է ինքը նաև ցույց տա այն ճանապարհը, թե ոնց պետք է մենք պետական բյուջեի ծախսերը կատարենք, ինչի հաշվին պետք է աշխատավարձ, թոշակ վճարենք ու կատարենք մյուս ծախսերը»,- հավելեց Թունյանը։

Դիտվել է՝ 14813

Մեկնաբանություններ