«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Ձեր չգիտեցածը՝ իմացածի տեղ մի՛ մատուցեք

Ձեր չգիտեցածը՝ իմացածի տեղ մի՛ մատուցեք
27.08.2023 | 16:38

Խնամքո՛վ, հարգանքով ու զգույշ վարվեք մեծերի, առհասարակ՝ մարդկային կենսագրությունների հետ: Եթե լռում եմ, ապա միայն մինչև մի սահման ու ակնթարթ:

Թույլ չե՛մ տա աղավաղել ինձ հարազատ մարդու կենսագրությունը և աշխատանքը:

Ձեր չգիտեցածը՝ իմացածի տեղ մի՛ մատուցեք, կարող է պատահի Ձեր դիմացինն ավելին գիտենա:

Տեսնես ինչի՞ց է, որ մեր հասարակության մեջ ամեն ինչ սիրում են ապականել:

Երևի ազնվության, հոգու մաքրության ու ներսի լույսի պակասից:

Մեծամտության մասին՝ չխոսեմ, դատարկությունն է միշտ զրնգուն լինում:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ. Սերիկ Դավթյանի դիմանկարը:

Գործ՝ Սերգեյ Գասպարյանի,

Դիլիջան, 1955:

Դիտվել է՝ 3598

Մեկնաբանություններ