Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Իսկ Նիկոլը ծառի տակ… ասֆալտի դիետա է գրում

Իսկ Նիկոլը ծառի տակ… ասֆալտի դիետա է գրում
17.09.2023 | 08:31

ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան ՀՀ առաջին դեմքերի հանդիպումը, որի մասին հնչեցրեց Էրդողանը, չպտի կայանա ու չի կայանա, քանի որ դա շրջանցում է Այաթոլլա Խոմենեյի հնչեցրածը կարմիր գծերի մասով, անտեսում Իրանի շահերը, որտեղ Թեհրանն առաջարկում է 3+3 տարբերակը։

Ամեն դեպքում Էրդողանը բռնում է быка за рога ու գնում ճակատային քննարկման։

Եթե անգամ հետ քաշվի իր առաջարկից, դա կլինի լռություն գործողություններից առաջ։

Իսկ իրականում դիվանագիտական էս խաղն ունի երկրորդ նպատակ, որն է լավ պատրաստվել մինչև հարձակվելը։

Ադրբեջանը հասարակությանը մոբիլիզացնելու խնդիր ունի ու վարձկաններ է հավաքագրում։

Ի դեպ, թալիբներն էլ այնտեղ են ոտքի ելնել, թե բա Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։

Իսկ Նիկոլը ծառի տակ… ասֆալտի դիետա է գրում:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5373

Մեկնաբանություններ