ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աղոթարան

Աղոթարան
29.11.2024 | 00:02

Աստծո շնորհը,

սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում:

Լինենք միակամ ու միաբան:

Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի:

Եվ թող Ամենազոր Աջը Քո

հովանի լինի մեր ժողովրդին

ի Մայր Հայաստան,

յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի:

Ամեն:

Դիտվել է՝ 2992

Մեկնաբանություններ