«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Քրիստոնյան չի կարող կանգնել եկեղեցականներին հայհոյողի կողքին

Քրիստոնյան չի կարող կանգնել եկեղեցականներին հայհոյողի կողքին
02.06.2025 | 21:02

«Քաղհասարակություն» անվան տակ գործող «Խորհուրդ X» նախաձեռնությունը, որը մեծապես հանդիպումներ է կազմակերպում իշխանական ներկայացուցիչների հետ, և այն ուսանողները, ովքեր մասնակցել են նիկոլ փաշինյանի հետ հանդիպմանը համալսարանում, փաստացի գործել են որպես դավաճան իշխանության լեգիտիմացման գործիք։

Պետական դավաճանության պայմաններում նման հանդիպումը երկխոսություն չէ, այլ համագործակցություն։

Սա ոչ թե քաղաքացիական ակտիվություն է, այլ կամազուրկ քաղաքական միամտություն, իշխանությանը հաճոյանալու ցանկություն, միտված ապագայում լավ պաշտոն զբաղեցնելուն։

Նույնը վերաբերում է նաև այսօր նիկոլի հետ ԵՊՀ-ում հանդիպողներին։

Շատերը, այդ թվում՝ իմ համակուրսեցիները, ցավոք, գնացին այդ հանդիպմանը, երևի մտածելով, թե դա «հետաքրքիր փորձառություն» է։

Ինձ համար դա վերջակետ էր։ Ես այլևս նրանցից շատերին անգամ չեմ բարևելու։ Երբ իշխանությունը խարխլում է պետության հիմքերը, իսկ դու գնում ես նրան լսելու՝ լռությամբ դառնում ես գործընթացի մասնակիցը։

Եվ եթե դու քրիստոնյա ես, ու գիտակցաբար գնում ես հանդիպման մի ղեկավարի հետ, ով ոչ միայն արժեզրկում է պետությունն ու բանակը, այլև ուղիղ պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական Եկեղեցուն, ապա դու պարզապես անարժանապատիվ մարդ ես։

Քրիստոնյան չի կարող կանգնել եկեղեցականներին հայհոյողի կողքին։

Այս հարցում չեզոքություն լինել չի կարող։

Իսկ նիկոլին ոչ մի հարց վաղուց չկա. հարցեր տալու պատճառաբանությամբ մի արդարացեք։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7242

Մեկնաբանություններ