Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Թե որ լույսը բացվի

Թե որ լույսը բացվի
05.07.2025 | 17:07

Գարշահոտ կուպրի պես սառել,

փակել է բոլոր ճեղքերը.

օդ չկա...

Թե որ լույսը բացվի,

թե որ լույսը բացվի,

կաթ-կաթ կցրվեն գիշերվա տագնապները,

դու լուսակաթով կսրբես ճաքճքած կոպերդ

և կասես.

-Այսօր էլ ապրեցինք,

Փառք քեզ, Տեր:

11.06.25

Վահագն Մարտիրոսյան

Դիտվել է՝ 23865

Մեկնաբանություններ