Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հիմա պետք է Արցախի հարցով պայքարը վերակառուցել և շարժվել առկա իրողություններին համարժեք

Հիմա պետք է Արցախի հարցով պայքարը վերակառուցել և շարժվել առկա իրողություններին համարժեք
21.08.2025 | 11:18

Արցախցիների պայքարը ինքնորոշման իրավունքի հռչակման և իրացման ուղղությամբ միայն ադրբեջանական նարատիվներով էր տարածքային վեճ ներկայացվում:

Փաշինյանն իշխանություն գալուց հետո մեկ հայտարարում էր, որ ինքը չի կարող Արցախի մասով որոշում ընդունել, որովհետև իրեն արցախցիները ընտրելու իրավունք ու հնարավորություն չեն ունեցել, մեկ գնում էր Արցախին վերաբերող կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրում կամ հայտարարություն անում` 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, 2022-ի հոկտեմբեր, Պրահայի գագաթնաժողով, Վաշինգտոնյան պայմանավորվածություններ և այլն:

Արցախի հարցը երբեք տարածքային վեճ չի եղել, Արցախն ինքնորոշման ճանապարհը բռնել է այդ ժամանակվա խորհրդային օրենսդրության և միջազգային իրավունքի հիման վրա:

Արցախի էջն այնքան ժամանակ փակ չի լինի, քանի դեռ արցախցիները բոլոր հասանելի միջոցներով` համայն հայության աջակցությամբ, կպայքարեն:

Այլ հարց է, որ Հայաստանի այս իշխանությունը հայտարարում է, որ ինքը գաղափարաբանական ու արժեհամակարգային առումով այլ դաշտում է և ինքը այդ թեմայից դուրս է գալիս:

Կրկնում եմ` ի սկզբանե Արցախի հարցը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի եղել, որ ՀՀ որևէ իշխանություն որոշի զիջել և վերջ, ուղղակի նախորդ իշխանությունների դեպքում Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը` դրանից բխող քայլերով:

Հիմա պետք է Արցախի հարցով պայքարը վերակառուցել և շարժվել առկա իրողություններին համարժեք:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4937

Մեկնաբանություններ