«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Աննա ջան, respect

Աննա ջան, respect
21.10.2025 | 18:35

Քիչ առաջ նիկոլական մեծամասնության որջի վերածված Ազգային Ժողովում Աննա Մկրտչյանը, ճշմարտությունը բարձրաձայնելով, հիսթերիկայի հասցրեց նիկոլական մի քանի թափթփուկի, որոնց պահվածքը անհարիր է ոչ միայն պետական պաշտոնյայի, այլեւ սովորական հայ տղամարդու դեպքում։

Հիրավի, սրանք Նիկոլի ունիվերսալ ուսապարկեր են՝ հարկ եղած դեպքում կարող են լինել եւ՛ բանդա, եւ՛ բոլուկ, եւ՛ ոհմակ, եւ՛ երեքմաննաթանոց ղժղժան հարեմ։

Երկիրս՝ վիլայեթի, խորհրդարանը՝ մեջլիսի, հայերին՝ գյաուրի վերածելու ճամփեն բռնածների ականջա-տհաճո սոպրանոյին կնախանձեր անգամ կաստրատ Ֆարինելլին։

Այդ բանդայի տեղը իրականում պատմության աղբանոցում է եւ դանթեական դժոխքի 9-րդ շրջանում՝ մարդկության ամենաքստմնելի դավաճանների կողքին։

Աննա ջան, respect!

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 3195

Մեկնաբանություններ