«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սպանել վիշապին

Սպանել վիշապին
04.07.2026 | 11:06

Անցած խայտառակ ընտրությունները վերջնականապես հանեցին «Ժողովրդավարական Հայաստանի» մասին թզատերեւը, ցույց տվեցին, որ հռչակելով պայքար քրեա-օլիգարխիկ համակարգի դեմ, Նիկոլի ռեժիմը ինքը վերածվեց հերթական քրեա-օլիգարխիկ ռեժիմի։ Նախկին քրեա-օլիգարխիկ ռեժիմների ձեւավորման մեջ կար որոշակի ժառանգականություն եւ դիալեկտիկա․ Սերժի ռեժիմը հիմնված էր Ռոբերտի ռեժիմի վրա, Ռոբերտինը՝ Լեւոնի ժամանակ ձեւավորված համակարգի։ Մինչդեռ Նիկոլը գլխավորեց եւ սեփականացրեց եղած քրեա-օլիգարխիան «հեղափոխական» ճանապարհով եւ արդյունքում վերածվեց նույն ռեժիմին, բայց շատ ավելի մարդակեր ու ստախոս, Հայրենիք վաճառելով ու նպաստելով , որ թշնամին ցեղասպանություն գործի։

Մեր սերունդը կհիշի Մարկ Զախարովի հրաշալի «Убить дракона» («Սպանել վիշապին») ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը, սպանելով վիշապին, ինքն է վերածվում վիշապի։ Ավելի երիտասարդները ծանոթ են դասական դարձած “Lord of Rings” («Մատանիների տիրակալը») եւ “Game of Thrones» («Գահերի խաղը») ֆիլմերին, որտեղ գլխավորը նույն գաղափարն է՝ չարիքին հաղթողը ինքն է վերածվում չարիքի։ Պատմությունից կարող ենք հիշել Ռոբեսպիերի եւ Լենինի հեղափոխությունները, որոնք հայտարարվելով որպես չարիքի դեմ պայքար, դարձան զանգվածային սպանություններ իրականացնող ռեժիմներ։

Երեւույթը խորապես վերհանված է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Jenseits von Gut und Bose» («Բարուց եւ չարից անդին») գրքում:

Մի շարք գործոններ են հրեշի դեմ պայքարողին դարձնում հրեշ։ Եթե հրեշի դեմ պայքարողը սկսում է ստել, ապա աստիճանաբար ինքն է դառնում հրեշ։ Հիմա նույնիսկ Նիկոլի ստերի շարքը հիշելու կարիք չկա, բայց ժամանակային եւ մասշտաբային դիապազոնը շեշտելու համար հիշենք նրա դեգրադացիան Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկից մինչեւ «Արցախը հանձնեցինք, որ Հայաստանը դառնա ինքնիշխան» հիմարությունը։ Հիշենք նաեւ, որ իշխանազավթումից հետո Նիկոլի առաջին գործը լրատվամիջոցների դեմ պայքարն էր եւ ֆեյքերի ֆաբրիկայի հիմնումը, որպեսզի մարդկանց չհասնի ճշմարիտ խոսքը, այլ միայն իր սուտն ու կեղծիքը։

Հակառակորդների դեմ պայքարելու համար Նիկոլի հիմնական գործիքը բռնությունն է, քանի որ նա չունի ճշմարտությունը հաստատելու իրական արգումենտներ։ Ընտրություններից հետո էլ նա կատարում է իր հիմնական նախընտրական խոստումը՝ շարունակում է բռնությունները։ Նա ապրում է մշտական ատելությամբ ու վրեժխնդրությամբ։ Բացի անձնական որակներից, բռնությունների կարեւոր պատճառ է իշխանությունը կորցնելու վախը, քանի որ ընդդիմախոսները միշտ էլ ռեալ շանս են ունեցել նրան աթոռից գցելու (թե ինչու չեն արել՝ դա առանձին խոսակցություն է)։ Դրա համար էլ նա, Մակբեթ արքայի նման, ոչնչացնում է իր հակառակորդներին կամ, պատկերավոր ասած, Ուգանդայի նախագահ Իդի Ամինի նման, ուտում է իր թշնամիներին։

Կարեւոր հանգամանք է նաեւ ատելության խոսքը։ Իր բռնությունները լեգիտիմացնելու համար նոր հրեշը ատելություն է հրահրում ողջ երկրում, փորձում է հրեշիկներ ծնել յուրաքանչյուրի հոգում ու մտքում, ինչի դեպքում քննադատության համար ասֆլատին փռելն է դառնում նոր բարոյականությունը։

Իշխանության գալու առաջին հաջողակ քայլերով՝ ռադիոտան դուռը անպատիժ ջարդելուց մինչեւ լաչառությամբ ԱԺ նոր ընտրություններ պարտադրելը, թերարժեքության բարդույթով տառապող Նիկոլի մոտ միանգամից կերտեցին գերարժեքության բարդույթը, նա սկսեց հատել իրավական ու բարոյական բոլոր նորմերը, մարդու իրավունքները փոխարինեց իր՝ գերմարդու, իրավունքներով։

Ի դեպ, հրեշի դեմ պայքարում հրեշ դառնալու համաշխարհային զինանոցում Նիկոլը նաեւ իր գործիքակազմն ավելացրեց։ Խոսքը վերաբերվում է նրա մետամորֆոզներին․ սկզբում նա ծայրահեղ դեմոկրատ էր՝ երեք միլիոն վարչապետերից մեկը, հետո ներկայացավ որպես հարբեցող, այնուհետեւ՝ որպես խելագար, եւ միայն վերջում՝ որպես մարդակեր բռնակալ։

Այս վերոշարադրված արվեստամերձ, փիլիսոփայակերպ մտավարժանքները որոշակի ջանքերի դեպքում կարող են ընկալվել որպես Նիկոլի արդարացում, այսինքն՝ ի՞նչ աներ տղան․ ընկել էր հանգամանքների մեջ, ուրեմն պետք է գործեր ըստ հանգամանքների։

Իրականում այստեղ կա մի հիմնական հարց․ արդյո՞ք Նիկոլը նպատակ էր դրել հրեշ դառնալ, թե՞ պարզապես այդպես ստացվեց։ Ու այս հարցը ունի պարզ ինդիկատոր․ Արցախ։ Արցախը հանձնվել է Նիկոլի ջանքերով, նա նպատակադրված քայքայեց բանակը, տապալեց բանակցությունները, Արցախում հաստատեց մարիոնետ իշխանություն եւ, վերջապես, պատերազմը վարեց այնպիսի ձեւերով, որը հնարավորինս ի նպաստ թշնամու էր։

Այո, Արցախի շուրջ ձեւավորվել էր աշխարհաքաղաքական կոնսենսուս․ Ռուսաստանի տակտիկական նպատակն էր Արցախը Թուրքիա-Ադրբեջանին ծախելը՝ որպեսզի պատրաստվող ուկրաինական պատերազմում իր համար ապահովեր վստահելի թիկունք՝ ի դեմս Անկարայի, իսկ ստրատեգիական խնդիր էր Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի թուլացներ Մոսկվայի ներկայությունը Կովկասում։ Այս գամբիտը իրականացնելու համար պետք էր բարոյական այնպիսի կեցվածքով մարդ, որը քրեա-օլիգարխիայի հրամանատարը դառնալու համար պատրաստ էր կործանել Հայրենիքը։ Եվ նման գործիչը գտնվեց՝ ի դեմս կոմպլեքսավորված, ընչաքաղց ու իշխանատենչ Նիկոլի, ով զուրկ էր բարոյական արգելակներից։

Եթե չլինի Արցախի հարցում դավաճանությունը, ապա կարելի է սառնասիրտ բացատրություններ գտնել Նիկոլի գործողությունների համար, որոշակի ցինիզմի առկայության դեպքում՝ անգամ նրան արդարացնել որոշ հարցերում, բայց Արցախում ցեղասպանություն է տեղի ունեցել, Հայաստանում կանգնած է թուրքի զորքը, ու ակնհայտ է, որ այս ամենը Նիկոլն իրականացրել է, որպեսզի դառնա օլիգարխների գեներալը ու Հայաստանի բռնակալը։

Նաեւ տեղին է հարցը, թե արդյոք վիշապներին սպանողը անհրաժեշտաբար չպե՞տք է վիշապ դառնա։

Հարցին պատասխանեմ մի կարճ օրինակով․ երբ Անկախության պատերազմի հերոս, ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին առաջարկեցին դառնալ ԱՄՆ թագավոր, որպես պատասխան նա առաջարկեց երկրի ղեկավարի պաշտոնը սահմանափակել երկու ժամկետով։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ

s="post-type-descr-link"> Երբ ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող