«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Դուք քաղաքականություն եք մտել, սա ամենամութ, կեղտոտ ու դաժան անտառն է

Դուք քաղաքականություն եք մտել, սա ամենամութ, կեղտոտ ու դաժան անտառն է
07.08.2025 | 15:44

Սամվել Կարապետյանի թիմը պետք է պատրաստ լինի ոչ միայն ՔՊ-ից սպասվող հարվածներին։ Ընդ որում, ՔՊ-ից եկող հարվածները լինելու են ուղիղ, տեսանելի, շոշափելի ու, վարկանիշային առումով, հիմնականում՝ օգտակար։ Այլ է լինելու վիճակը քաղաքական դաշտի մերժված հնաբնակների պարագայում, երբ մի ձեռքով ձեզ սիրաշահելու են, մյուսով տակից հարվածելու են։ Հետո սպասելու են, տեսնեն` արդյո՞ք տեղավորվում եք իրենց խաղի կանոնների մեջ, թե ոչ, ապա նորից են հարվածելու։ Հարվածներ հասցնելիս ձեզ ջան են ասելու, երբեմն գովաբանելու են, հիմնականում ժպտալու են, հանդիպումների ընթացքում շողոքորթելու են, ու ձեզ դժվար է լինելու հասկանալ, թե ինչ է կատարվում։

Եթե սա չնշմարեք, եթե սրա կազմակերպչին չտեղորոշեք ու դուք չհարվածեք նրան, ապա իմացեք, որ պարտված եք։ Դուք քաղաքականություն եք մտել, սա ամենամութ, կեղտոտ ու դաժան անտառն է։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 6827

Մեկնաբանություններ