«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Զզվանք ու նողկանք

Զզվանք ու նողկանք
05.01.2026 | 11:45

Տասը նիկոլադավան եպիսկոպոսները, որոնց՝ իրենց բանտարկված հոգևոր եղբայրները «շնորհել են» ՏԻՐԱԴԱՎ մականունը, քիչ առաջ գերագույն դավաճանի հետ կնքեցին ղազագիր։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ․Գ.

Այսուհետ, երբ պատկերացնեք սատանայի հետ հոգին ծախելու պայմանագիր կնքելու արարողություն, ապա կարող եք աչքի առաջ ունենալ հենց այդ պատկերը։

Զզվանք ու նողկանք։

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ