Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Իրար չսիրող մարդկանց կառավարելը հեշտ էր

Իրար չսիրող մարդկանց կառավարելը հեշտ էր
19.01.2026 | 17:03

Քաղաք մտնող սիրո խողովակը պայթել էր։ Սերը դուրս էր հոսում, լցվում փողոցները, խառնվում ցեխի հետ, մարդիկ տրորում-անցնում էին, իսկ տները չէր հասնում։ Մարդիկ չգիտեին, որ ասֆալտի վրայով հոսող էդ գույնզգույն, կպչուն հեղուկը սեր ա, կարծում էին՝ կոյուղու ջրերն են դուրս հոսել։

Մարդիկ իրարից օտարացած՝ նույն տանը կարծես իրար չէին ճանաչում, միասին լուռ ճաշում էին, հետո ամեն մեկն իր գործին էր գնում, գիշերն իրարից օտարացած քնում էին, առավոտը տնից դուրս էին գալիս ու հետո չէին էլ ուզում տուն գնալ։

Երևի դիտմամբ էին խողովակը պայթացրել, որովհետև իրար չսիրող մարդկանց կառավարելը հեշտ էր։ Ասենք՝ կառավարությունը մի բան էր անում, որը վնաս էր մի խումբ մարդկանց։ Մյուսները դրանից օգուտ չունեին, բայց մենակ էն բանի համար, որ էն մարդկանց վնաս ա, ուրախանում էին ու սատարում կառավարությանը։

Խողովակը չէին նորոգում, ու ոչ ոք չգիտեր՝ ոնց դուրս գալ էդ վիճակից։ Մենակ երեխաները գիտեին։ Նրանք երբեք խողովակից եկող սեր չէին խմում, որովհետև գիտեին, որ խողովակի սերն իսկական չի։ Պարզապես՝ մարդիկ սովորել էին դրան ու կարծում էին, թե սերը հենց էդ ա։

Իսկ երեխաները սեր էին քամում խաղալիքներից, ասֆալտի վրա կավիճով գծած խաղերից, մեծերի բերանից անդադար թափվող գանգատներից, ծառերի տակ աճած խոտից, ծիտիկների ծլվլոցից, փողոցային շների հայացքներից, մայթերին թափված ատելությունից։

Բայց երեխաներին ոչ ոք լուրջ չէր ընդունում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ