ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Խորապես հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտա

Խորապես հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտա
31.01.2026 | 16:31

Հայոց Եկեղեցու պատմությամբ զբաղվում եմ ավելի քան 30 տարի՝ առավելապես 15–18-րդ դարերի շրջանակում, սակայն, բնականաբար, քաջատեղյակ եմ նաև ավելի վաղ ու ավելի ուշ շրջաններին։

Մեր Եկեղեցին և եկեղեցականները օտար տիրապետության օրոք ենթարկվել են դաժան ճնշումների։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության տարիներին օսմանյան իշխանությունները զանգվածաբար ոչնչացրել են հայ հոգևորականությանը, իսկ եկեղեցիները ավերել կամ մզկիթների են վերածել։ Սակայն չեմ հիշում որևէ դեպք, երբ Իրանի շահերը, Օսմանյան սուլթանները կամ Ռուսաստանի ցարերը Հայոց Եկեղեցու թեմական առաջնորդ նշանակած լինեն։

Չեմ հիշում նաև որևէ դեպք, երբ նրանք փորձած լինեն չեղյալ հայտարարել Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ որևէ եպիսկոպոսի կարգալույծ հռչակելու վճիռը։

Ուրեմն՝ ի՞նչ օտար տիրապետության տակ ենք ապրում այսօր։ Ինչպե՞ս է բնորոշվելու այն հակահայկական իշխանությունը, որը փորձում է վերացնել Հայոց Եկեղեցու նվիրապետական իշխանությունը։ Այս հարցերին ժամանակին, համապատասխան բնորոշումներով, կպատասխանեն նախ իրավապահները, ապա՝ պատմաբանները։

Ամեն դեպքում պարզ է, որ խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ