ՆԱՏՕ-ի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանցել Վաշինգտոնին՝ Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով՝ հաղորդում է բրիտանական I Paper պորտալը։ Եվրոպական երկրների հետախուզական մարմինները մտահոգություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։               
 

Լռությունն այսօր հանցակցություն է

Լռությունն այսօր հանցակցություն է
20.01.2026 | 14:05

Այս մարդը սովոր չէ խոսելու, բողոքելու, աղմուկ բարձրացնելու երբ հարցն իր անձին է վերաբերվում։

Նա այդ տեսակն է՝ լուռ կրող, լուռ կանգնող, լուռ կռվող։ Բայց, ցավոք, այս պադոշները կես գրամ մարդկայնություն չունեն։

Հրամանատարն ունի ծանր առողջական խնդիրներ։ Նա ամբողջ կյանքում կռվել է մեր երկրի, մեր ազգի համար։ Այն ցավերն ու հիվանդությունները, որոնց հետ այսօր ապրում է, ձեռք է բերել պատերազմների դաշտում՝ ցրտին, անձրևին, քամուն, միշտ հայ զինվորի կողքին կանգնած՝ հոր պես, պատնեշի պես։

Ես տղամարդկայնորեն, բոլորիդ ներկայությամբ հայտարարում եմ՝ Աշոտ Մինասյանի հանդեպ այս անմարդկային վերաբերմունքի համար պատասխան եք տալու, անկախ նրանից՝ քանի տարի կանցնի։

Բա՛ց թողեք Հրամանատարին։

Նա ունի լուրջ առողջական խնդիրներ։

Այն, որ նա իր վիճակում իրեն պահում է իրական Տղամարդու նման, չի նշանակում, թե ցավ չի զգում, թե մարդ չէ, թե միս ու արյուն չէ։ Սա ուժ է, ոչ թե անզգայություն։

Պատասխանատու կերպով զգուշացնում եմ՝

բա՛ց թողեք իմ հրամանատարին,

բա՛ց թողեք հայ մարդկանց հրամանատարին,

բա՛ց թողեք նվիրյալին,

բա՛ց թողեք այն մարդուն, ով երբեք ոչինչ չի խնայել Հայրենիքի ու Հայի համար։

Նա մենակ չէ։

Եվ նրա հանդեպ ձեր այս անմարդկային քայլերի համար դուք կհատուցեք։

Խոսում եք արժեքներից, ժողովրդավարությունից, համերաշխությունից, մարդու իրավունքներից, բայց գիտակցաբար մահվան եք տանում ծանր առողջական վիճակում գտնվող Հերոս մարդուն։

ՈՒ՞ր են մարդկային արժեքներից խոսողները։ ՈՒ՞ր եք հիմա։

Բոլորին կոչ եմ անում՝ մի՛ լռեք։

Հանրային մեծ աջակցություն հայտնեք իրական Հային, այն մարդուն, ով վտանգի պահին կանգնել է ձեր յուրաքանչյուր որդու կողքին։

Մի՛ լռեք։ Լռությունն այսօր հանցակցություն է։

Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 157

Մեկնաբանություններ