Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Գորիսը հանգիստ կարող է դառնալ Գազա

Գորիսը հանգիստ կարող է դառնալ Գազա
21.01.2026 | 14:33

Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ամբողջովին համընկնում է Հայաստանի պատմական փորձին։ Պատմության ընթացքում հայկական պետականությունն ու տարածքները բազմիցս բաժանվել են ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ արտաքին ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ Հռոմ-Պարսկաստան, Բյուզանդիա-Պարսկաստան, Թուրքիա-Պարսկաստան, Ռուսաստան-Օսմանյան կայսրություն, հետագայում՝ մեծ տերությունների մանդատային ու ազդեցության գոտիների տրամաբանությամբ։ Յուրաքանչյուր նման բաժանում արդարացվել է «կայունության», «անվտանգության» կամ «խաղաղության» անվան տակ, սակայն ավարտվել է հայկական սուբյեկտայնության կորստով։

Այսօր Հայաստանը կրկին հայտնվել է պատմականորեն ծանոթ վիճակում՝ մեծ խաղացողների մրցակցության խաչմերուկում, որտեղ կոլաբորանտ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե հակակշռում է արտաքին ճնշումները, այլ հաճախ դառնում է դրանց սպասարկող օղակը։

Փաստացի՝ բոլոր նախապայմաններն ու հնչեցրած կոչերը կան, որպեսզի, օրինակ, Գորիսը դառնա Գազա։ ՀՀ վրա աշխարհաքաղաքական բևեռների կողմից ակնհայտ ճնշում է բանեցվում, իսկ հայաստանյան կառավարիչների անհոդաբաշխ պնդումները բոլորիս համապարփակ կրակի մեջ են գցելու, քանի որ այդ հայտարարությունները խճճում են առանց այն էլ բարդ թնջուկը։

Ասվածի օրինակը՝ ցանկացած բևեռի կողմից առաջ քաշած առաջարկին միանգամից համաձայնություն տալու փաստը՝ լինի ԱՄՆ-ը, Չինաստանը, Եվրոպան, Իրանը, թե ՌԴ-ն, իսկ տվյալ բևեռի հետ ամեն մի համաձայնեցում ավելի է վանում հակադիր բևեռից։ Սա անկանոն բրոունյան շարժ է, որի հետևանքներն ու ռիսկերն ընդհանրապես հաշվի չեն առնվում, քանի որ Փաշինյանի համար առաջնային հարցն ամեն գնով իշխանություն պահելն է, թքած, թե հետագայում ինչ կլինի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ

21.01.2026