Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

ՈՒկրաինան ամերիկացիները պայթեցրին, որպեսզի հետո պայթի Եվրամիությունը

ՈՒկրաինան ամերիկացիները պայթեցրին, որպեսզի հետո պայթի Եվրամիությունը
21.01.2026 | 15:13

ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք չէ, ԱՄՆ-ին Եվրամիությունը ցնցելու և փլուզելու միջոց է պետք։ Ուկրաինայի միջոցով դա անել չի ստացվում։ Թրամփը մանկական անկեղծությամբ ասում է՝ երբ ռուսներն են համաձայնում, ուկրաինացիներն են դեմ, երբ ուկրաինացիներն են համաձայնում կարգավորման որևէ ծրագրի, ռուսներն են դեմ։

Եվրոպան ֆորմալ առումով Ուկրաինայի հետ է, բայց խորքային առումով կենսական դաշնակից է Ռուսաստանին։ Երբ Ռուսաստանն ու Եվրոպան լուրջ խաղերի մեջ էին, տակավին ջահել ԱՄՆ-ը դեռ չէր կայացել, ոսկու տենդի մեջ էր։ Ռուսների նպատակը, ողջ Ուկրաինայի զավթումն է, և դա ձեռնըտու է Եվրոպային, քանզի Ուկրաինան ամերիկացիները պայթեցրին, որպեսզի հետո պայթի Եվրամիությունը։ Կոլոմոյսկիներին Ուկրաինան թողնել չի կարելի, նրանք այդ մեծ երկիրն այսօրվան հասցրեցին։ Բրեքզիթի միջոցով Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելուց հետո ԵՄ-ը չփլուզվեց, այժմ, խաղից դուրս մնալու ահից, անգլիացիները հանդես են գալիս Եվրոպայի հետ։ Այս կապակցությամբ տեղին էր Լավրովի վերջին թրոլինգը։ Ասում է՝ պետք է Բրիտանիան կոչվի Բրիտանիա, ոչ թե Մեծ Բրիտանիա, և հետո նրանք, կարծեմ, ԵՄ-ից դուրս են եկել, այժմ ինչու՞ են ԵՄ-ի անունից հանդես գալիս։

Ռուսաստանն ու Եվրոպան արդեն մեկ անգամ դարձել են Երկրորդ աշխարհամարտի զոհ, նույն սխալը դժվար թե կրկնեն։ Հատկապես, երբ, ի տարբերություն 1930-1950 թվականների, այսօրվա աշխարհում կան Չինաստանի ու Հնդկաստանի պես պետություններ, Իրանի պես դիմադրություն ցույց տվող երկրներ:

Բացի ԵՄ-Չինաստան խորքային դաշինքից, ակնկալվում է ԵՄ-Հնդկաստան ամուր դաշինքի ձևավորում. ԵՄ-ը հայտարարեց Հնդկաստանի հետ աննախադեպ առևտրային ծրագրի գործարկման մասին։

Առայժմ Թրամփի միջոցով աշխարհը ցնցելու ամերիկյան բոլոր նախաձեռնություններն անօգուտ են և միայն ավելի են հեղինակազրկում ԱՄՆ-ին։ Իսկ, այսօրվա դրությամբ, լրացավ Թրամփի նախագահության ընդամենը մեկ տարին, առջևում դեռ երեք տարի կա։ Տարեվերջին կայանալիք Կոնգրեսի ընտրություններում ամերիկացիները տալու են Թրամփի գնահատականը։ Եվրամիությունն է միջազգային իրավունքի վերջին հենասյունը, եթե այն փլուզվեց, անարխիան կլանելու է ողջ աշխարհը։ Ազգային սուվերենություն ու պահպանողականություն երազող բթացված մասսաները չեն զգում այդ վտանգը։ Այդպես եղավ նաև Սովետի փլուզումից հետո։ 15 հանրապետություններից և ոչ մեկը մինչ օրս չի կայանում, ներառյալ՝ Ռուսաստանը։ Ապագան մեծ միություններն են, այլընտրանք չկա։

Արա Արայան

Դիտվել է՝ 154

Մեկնաբանություններ

21.01.2026