Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Սա պայքար է հանուն Ապրելու իրավունքի

Սա պայքար է հանուն Ապրելու իրավունքի
05.05.2024 | 16:57

Ընդդեմ դավաճանների ռեժիմի առաջացող շարժումների դեմ կիրառվող տեխնոլոգիան չի փոխվում։ Սկսած կապիտուլյացիայի գիշերվանից՝ նույն տեխնոլոգիան է, և սրա էությունը կայանում է հետևյալում՝ ամեն կերպ գաղափարի ու երևույթների դիսկուրսը վերածել անհատ մարդկանց մասին բամբասանքների։

Կապիտուլյացիայի գիշերն էլ էին ինձ ասում՝ «դու տեսել ե՞ս ովքեր են կողքդ կանգնած», «բա դուխի՞ն», «բա ծե՞ծը», ու այսպես շարունակ։ Եվ ոչ մի խոսք հարցի բուն էության մասին՝ որ մի ամբողջ երկիր ենք կորցնում, թշնամուն ռազմական ու դիվանագիտական անգնահատելի դիրքեր ենք նվիրում։ Չէ, ո՞նց, կարևորը դուխին էր։ Հիշեցնեմ, որ դիմադրությունից նոր՝ Տավուշում չհրաժարվեցինք, այլ հրաժարվել ենք՝ սկսած 2020-ի նոյեմբերի 9-ից։

Սրբազանի շարժման մեջ էլ, իհարկե, կլինեն անընդունելի դեմքեր, բայց հարցի էությունը և արժեքը մեզ համար գոյաբանական է, և պետք չէ շեղվել երկրորդային ու երրորդային կատեգորիաների վրա։ Մենք ունենք մեկ խնդիր՝ ապրել մեր անկախ պետականություն ունեցող հայրենիքում՝ որպես Հայ։

Իսկ գործող ռեժիմը, փաստացի զրոյացնելով սուբյեկտայնությունը, բաց կերպով վերածվել է թուրքի վասալի, մեր բնօրրաննը այլևս չի համարում հայրենիք։ Այ սրա դեմ է մեր պայքարը, և սա պայքար է հանուն Ապրելու իրավունքի։

Սրբազանին դեմ են ադրբեջանցի ու հայ նիկոլականները։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5299

Մեկնաբանություններ