Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.04.2026 | 22:00
Հայր Երկնավոր,
Լուսավորի՛ր մեր սրտերը ուրիշների հանդեպ լեցուն սիրով ու ողորմությամբ։
Պահպանի՛ր Քո աշխարհը և Քո Սուրբ Եկեղեցին, օրհնի՛ր հիվանդներին, նեղությամբ գտնվողներին և բոլոր նրանց, ովքեր Քո օգնության կարիքն ունեն, քանզի Դու գիտես դրանք մեզնից էլ ավելի խորությամբ։
Քեզ՝ Հա՛յր, Քո երկնային Որդուն
և Ամենասուրբ Հոգուն, վայել է փառք, իշխանություն ու պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 2928

Մեկնաբանություններ