Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

ՈՒկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու

ՈՒկրաինական հակամարտությունն Աբու Դաբիում բանակցությունների արդյունքում էլ չի դադարեցվելու
25.01.2026 | 10:30

Աբու Դաբիում Ուկրաինական հակամարտության առ այսօր չլուծված հիմնական խնդիրների՝ տարածքային հարցերի, ճգնաժամի արմատական պատճառների, անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցային պատվիրակությունների միջև երեկ և այսօր տեղի ունեցած բանակցությունները, դատելով ամենից, արդյունք չեն տվել. կողմերի միջև, ինչպես դժվար չէր կանխատեսել, չի կայացվել որևէ որոշակի պայմանավորվածություն:

Այս եզրակացությանն ենք եկել, ի թիվս այլ իրողությունների, նկատի ունենալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հայտարարության բացակայությունը, ինչպես նաև իմանալով հայտնի ցեղի ներկայացուցիչ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու Սատանայի բանակի այլ՝ եվրոպական ներկայացուցիչների վարած քաղաքականությունը

Մինչդեռ եթե վերոնշյալ խնդիրների առնչությամբ կողմերը հանգեին համաձայնության, աշխարհում, կարծում ենք, առաջինը հենց նա կազդարարեր այդ մասին: Կգովազդեր իրեն, որ իր շնորհիվ, Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին համաձայնություն ձեռք բերեցին վերջին, բայց հիմնական հարցերի շուրջ, և այս ամենից հետո շտապ հայտ կներկայացվեր Նոբելյան հանձնաժողով՝ Թրամփի համար բաղձալի Խաղաղության նոբելյան մրցանակը ստանալու համար: Մրցանակ, որն օդ ու ջրի պես պետք է ԱՄՆ-ի նախագահին, քանի որ նրա քաղաքական ապագան մեծ չափով կախված է նաև դրա ստացումից:

Աբու Դաբիում բանակցությունները հետաձգվել են, նախատեսված է դրանք շարունակել փետրվարի 1-ին, մինչդեռ մինչ այդ լրանում է մրցանակ ստանալու համար Նոբելյան հանձնաժողով դիմելու վերջնաժամկետը:

Եռակողմ աշխատանքային խմբում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, ամերիկյանը՝ ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, իսկ ուկրաինականը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ