Ներկայի պատերազմներում սրանցից են կիրառվում՝ https://www.facebook.com/watch?v=1687569862150071 հեռակառավարվող հետախույզ շներ և հարձակվող հրանոթներ կամ էլ ականապատող սարքեր:
Ժամանակակից պատերազմներում կարողանալու են հաղթել կա՛մ շատ փող ունեցողները, կա՛մ էլ զարգացած գիտություն և ռազմարդյունաբերություն ունեցողները: Մենք սրանցից ոչ մեկն էլ չունենք:
Մեզանում շատերը դեռ այս անմիտ հարցի վրա են, բա թե՝ թշնամու գործակալաներին որ հեռացնենք, ու՞մ բերենք իշխանության:
Գիտությունն է մեր խնդիրների միակ լուծումը, իսկ դրանից օգտվելու ցանկություն և կարողություն ունեցողները եզակի են: Մեծ մասը հույսներն ինչ-որ փրկիչների հետ են կապում, այնինչ, Աստված իր գործն արել է՝ մարդուն ուղեղ և բանականություն է տվել, որ Հայաստանում դարձել է սուղ և հազվադեպ պատահող ռեսուրս:
Հովհաննես Ավետիսյան