ՆԱՏՕ-ի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանցել Վաշինգտոնին՝ Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով՝ հաղորդում է բրիտանական I Paper պորտալը։ Եվրոպական երկրների հետախուզական մարմինները մտահոգություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։               
 

Մենք այնպիսի վիճակի մեջ ենք, որ առանց Տիրոջ ելք չենք գտնի

Մենք այնպիսի վիճակի մեջ ենք, որ առանց Տիրոջ ելք չենք գտնի
20.01.2026 | 12:41

Շատ է պետք աղոթել բոլոր հոգևորականների համար, նամանավանդ տատանվողների և նրանց, ովքեր տարբեր բռնաճնշումների տակ են հայտարարություններ արել: Նրանք վստահաբար գիտեն, որ իրենց առաջնորդները եկեղեցու «բարենորոգման» ծրագիր չունե՛ն: Նրանք լա՛վ գիտեն, թե որտեղից են փչում քամիները: Բայց, տարբեր պատճառներով չեն կարողացել մերժել այն պարտադրանքները, որոնք հետևողական կերպով իրենց արվել և արվում են:

Չի՛ կարելի կարգի մեջ գտնվող հոգևորականներին անիծել, վիրավորել, հայհոյել, անձնական դաշտ մտնել: Դրանով Լույսի որդիները կտարբերվեն խավարի որդիներից, ովքեր Աստծո տեղը այլ մարդկանց անձերն են դատում ու ընկնում ծանր մեղքերի մեջ: Մեծ տարբերություն կա անձը չդատելու և գործերին ուղիղ դատաստան անելու միջև: Մենք իրենց անձը չենք քննում: Իրենց դատավորն Աստված է: Մենք խոսում ենք միայն եկեղեցադավ երևույթների, եկեղեցու հակականոնական ընթացքի և նվիրապետական կարգի դեմ ընդվզման մասին:

Սիրելինե՛ր, մի գործած մեղքը մյուսով չի՛ ծածկվում: Պետք է աղոթքով, կարեկցանքով, սիրով ծածկել առաջացած վերքերը: Միգուցե, Աստված տնօրինի և նրանք վերադառնան Եկեղեցու կանոնական դաշտ: Տերը չի կամենում որևէ մեկի կործանումը, այլ` փրկությունը: Մեր այս վիճակի համար բոլորս ունենք մեր պատասխանատվության փոքր կամ մեծ բաժինն ու չափը: Սիրելինե՛ր, խնդրում եմ ուշադիր եղեք, որ ավելորդ մեղքերի բեռ չվերցնենք մեզ վրա:

Մենք այնպիսի վիճակի մեջ ենք, որ առանց Տիրոջ ելք չենք գտնի:

Եկեք միասին աղոթենք`

Դարձուցիչ մոլորելոց, դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն. եւ բեւեռա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն, եւ զերկիւղ գեհենոյն, եւ զսէր արքայութեանն. զի զղջացայց ի մեղաց եւ գործեցից զարդարութիւն

եւ ողորմեա' քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Մոլորյալներին դարձի՛ բերող, դարձրո՛ւ ինձ չար սովորություններիցս դեպի բարի սովորություն և բևեռի՛ր հոգուս մեջ մահվան սոսկալի օրը, գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերի համար ու գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ս. Ներսես Շնորհալի (Հավատով խոստովանիմ ԺԷ)

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ․Գ․

Լուսանկարում՝ միասնական աղոթք` առավոտյան ժամերգություն Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում:

Դիտվել է՝ 193

Մեկնաբանություններ