Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում

Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում
05.03.2026 | 13:08

Եթե լսենք ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական աղբյուրներին և, ընդհանուր առմամբ, նրանց ազդեցության տակ գործող արևմտյան խոշոր պետական և կորպորատիվ ԶԼՄ-ներին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանն արդեն պարտվում է կամ նույնիսկ պարտվել է։

Բայց արդյո՞ք այդպես է։

Պատերազմի ընթացքը հասկանալու համար անհրաժեշտ է համեմատել այն կորուստներն ու վնասները, որոնք կողմերը հասցրել են միմյանց։

Դրա համար կարելի է դիտարկել երկու հիմնական չափում՝ հետևելով գերմանացի ռազմական մեծ տեսաբան Կ. Կլաուզևիցի դեռևս 19-րդ դարում սահմանած վստահելի տեսական դրույթներին:

1) Բարոյական (քաղաքական-հոգեբանական) կորուստներ

2) Ֆիզիկական կորուստներ (մարդկային, տնտեսական, ռազմական)

Բարոյական կորուստներ

Իրան

• Իրանում հասարակության մեծ մասը համախմբվել է արտաքին ներխուժման դեմ։

• Պետական կառավարման համակարգը ճաքեր չի տվել։

• Զինված ուժերը շարունակում են կազմակերպված դիմադրություն ցույց տալ և պատասխան հարվածներ հասցնել։

• Պատերազմը ուժեղացրել է ազգային համախմբման և դիմադրության տրամադրությունները։

ԱՄՆ

• ԱՄՆ-ում պատերազմի դեմ հանդես են գալիս ազդեցիկ քաղաքական և հասարակական ուժեր, ըստ հարցումների՝ ժողովրդի մեծ մասը։

• Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես դադարեցնել պատերազմը։

• Հասարակական կարծիքը բաժանված է, ինչը սահմանափակում է պատերազմը երկարաժամկետ վարելու հնարավորությունը։

Ֆիզիկական կորուստներ

Իրան

• Սպանվել են պետության և զինված ուժերի ղեկավարներից ոմանք, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

• Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը կրել է զգալի վնասներ։

• Բալիստիկ հրթիռների արձակման կայանքների մի մասը ոչնչացվել է։

• Իրանական նավատորմի զգալի հատվածը ոչնչացվել կամ վնասվել է։

• Զոհերի թիվը մոտավորապես 1000 մարդ է։

• Միաժամանակ երկիրը տարածքային կորուստներ չի կրել։

ԱՄՆ-Իսրայել

Իսրայել

• Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 12 մարդ, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։

• Վիրավորների մեծ թիվը վկայում է իրանական հրթիռների պատճառած զգալի ավերածությունների մասին։

• Հրթիռային հարվածները լուրջ վնաս են հասցրել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին, թեև գրաքննությունն արգելում է տեղեկատվության տարածումը։

ԱՄՆ

• ԱՄՆ-ը փաստացի կորցրել է իր մի շարք ռազմաբազաները Պարսից ծոցի արաբական երկրներում, որոնք դարձել են իրանական և պրոիրանական ուժերի հարվածների թիրախ։ Այսինքն՝ԱՄՆ-ը տարածաշրջանում կրել է տարածքային շոշափելի կորուստներ։

• ԱՄՆ–Իսրայել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերը կանգնել են ՀՕՊ հրթիռների արագ սպառման խնդրի առաջ, ինչը սահմանափակում է բարձր ինտենսիվության հարվածները երկար ժամանակ դիմագրավելու հնարավորությունը։

Դաշնակիցների գործոնը Իրանի կողմում

• Պատերազմին միացել են

- Լիբանանի «Հեզբոլլահը»

- Իրաքի շիական ռազմական կառույցները, որոնց կազմում կան տասնյակ հազարավոր մարտիկներ։

• Եմենի «Անսարուլլահ» (հուսիթներ) շարժումը պատրաստվում է մարտի մեջ մտնել։

• Շիա զանգվածներն ամբողջ տարածաշրջանում ակտիվացել են և պաշտպանում են Իրանի դիրքերը։

ԱՄՆ-ի դաշնակիցներ

• Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ խորապես հիասթափված են ԱՄՆ-ի անկարողությունից՝ պաշտպանելու իրենց տնտեսությունները և ենթակառուցվածքները։

• ԱՄՆ-ը փաստացի ստիպված է եղել առաջնորդությունը ՀՕՊ Պարսից Ծոցի երկրներից փոխանցել Իսրայելին։

• Այդ համակարգերից մի քանիսը արդեն ոչնչացվել կամ վնասվել են։

(Այս առումով Հայաստանում մարդիկ պետք է հասկանան, որ ԹՐԻՓՓ ծրագիրը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին և ԱՄՆ-ն որևէ կերպ չի կարողանալու ու ցանկություն էլ չի ունենալու մեզ պաշտպանել։)

Այսպիսով, առաջին փուլում պատերազմի իրական պատկերը պարզ չէ այն չափով, որքան ներկայացվում է քարոզչական դաշտում։

Իրանը լուրջ կորուստներ է կրել, սակայն միաժամանակ շարունակում է պահպանել պետական կայունությունը, ռազմական դիմադրությունը և դաշնակիցների աջակցությունը, ինչը երկարաժամկետ պատերազմի դեպքում կարող է վճռորոշ գործոն դառնալ։

Ամեն ինչ դեռ առջևում է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ