«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Հայաստանը գոյություն ունի, քանի որ նրա արմատը հավիտենական է

Հայաստանը գոյություն ունի, քանի որ նրա արմատը հավիտենական է
06.11.2025 | 12:12

Մարդու և Աստծո կապը՝ իրական հոգևոր կապը, ծագում է անձնական բարեպաշտությունից, խղճի գերակայությունից և համարձակությունից՝ դիմադրել անիրավությանը։

Այն ինչ կատարվում է Հայաստանում, գուցե և ճիշտ չէ, բայց արդար է։ Արդար է, որովհետև որպես մարդ հեռացել ենք Աստծուց, դարձել ենք կռապաշտ, ամբարտավան, եսակենտրոն, ինքնապաշտ։

Այդ սուրը, որ այսօր ուղղված է Աստծո տան վրա, դառնալու է հենց իրենց սեփական դահիճը։ Ով սուր բարձրացրեց, սրով էլ կընկնի։ Սա ոչ թե մարդկային խոսք է, սա տիեզերական կարգ է։ Եվ այդ հավիտենական օրենքը Տերն է գրել։

Աշխարհի պատմության ամենաբարձր հարթակներում գործում է մի չափանիշ, որը գրավոր օրենք չէ, բայց որը տիրում է բոլոր օրենքներին վերևից։ Եվ այդ օրենքը պարզ է՝ Աստծո ազատած ժողովուրդը չի կորչում։

Եթե աշխարհը միայն ուժով էր որոշվում՝

Հայաստանը վաղուց պիտի լոկ մի հնագիտական թանգարան լիներ, մի հուշարձան ճաքած քարերով, մի չորացված լեգենդ, որի մասին խոսում էին հնագետները, ոչ թե կենդանի քաղաքական միավոր։

Բայց Հայաստանը կա։

Որովհետև Հայաստանը գրված է Աստծո ժամանակացույցի մեջ, ոչ թե աշխարհային քարտեզագրման մեջ։ Հայաստանը գոյություն ունի, քանի որ նրա արմատը հավիտենական է։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ