Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Թող հաղթողը լինի խոհեմությամբ ամրագրված ճշմարտությունը

Թող հաղթողը լինի խոհեմությամբ ամրագրված ճշմարտությունը
15.03.2026 | 14:01

Ճշմարտությունը ճանապարհ է, որը, անկախ բոլոր դժվարություններից ու հանգամանքներից, ունի վերջնակետին հասնելու հատկություն:

Մեր դիմաց արևկող հարթությունն է և անլույս իջվածքը... Թե ով որ ճանապարհը կընտրի, ցույց կտա ժամանակը, բայց որ վերջնական արդյունքում հաղթող է լինելու ճշմարտությունը՝ միանշանակ է:

Աստված արասցե, որ, գոնե այս անգամ, հաղթողը լինի խոհեմությամբ ամրագրված ճշմարտությունը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ