Տեր, մենք այնքան, այնքան ունենք
Քո կարիքը
Մի լքիր, մի հեռացրու Քո տաք
Հոգին մեզանից,
Մեզ հետ մարտի մեջ մի մտիր. Դու գիտես,
Որ մենք հող ենք` կավ, ու փշրվում ենք
ամեն Քո հպումից.
Հայր, «մեղան» ամենամեծ գանձն է,
Որով կարող ենք քեզ մերձենալ.
Յուրաքանչյուր բջջիս հաղորդիր այդ լուրը
ՈՒ առաջնորդիր մեղավորիս դեպ
արդարացում
ՈՒ Քո հանգստավետ սենյակներում
Մշտապես հանգչելու:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...