25.12.2015|
11:44
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը՝ դեկտեմբերի 25-26-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների տարեվերջյան հաշվետու համերգները: