17.02.2015|
12:39
Իր 85-ամյա հոբելյանը Ռոբերտ Մանուկյանը նշեց Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի մեծ ցուցասրահում բացված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսով։ Վարպետ գեղանկարիչն ու գրաֆիկը գեղանկարչական և գրաֆիկական բազմաթիվ աշխատանքների հետ անակնկալ էր պատրաստել արվեստասեր հանրության, արվեստաբանների և գործընկերների համար, ներկայացնելով իր շարժանկարները։