-
06.05.2014|
12:35
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն արդեն «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է: Հաջորդիվ այն կներկայացվի Կաննի կինոշուկայում:
-
06.05.2014|
10:58
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը: Ընդգրկուն իմաստով` «Թևանիկը» պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Կերպարներն իրական են: Նկարահանումները կատարվել են Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում:
-
05.05.2014|
16:24
Մայիսի 5-ին վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովան: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Սերգեյ Լազարուկը հաղորդել է, որ ծննդյան 80-ամյակին՝ մայիսի 4-ին դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ:
-
05.05.2014|
16:17
ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգում կրկեսային համարի ժամանակ վիրավորվել են 10 օդային մարմնամարզիկներ։ Կիրակի երեկոյան «մարդկային ջահ» անունով հնարքի ժամանակ, որտեղ մարմնամարզիկներին մազերից կախում են հատուկ կառույցի վրա, անհայտ պատճառներով կառույցը 12 մետր բարձրությունից ընկել է արենայի հատակին։
-
04.05.2014|
13:08
Մայիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
-
02.05.2014|
17:55
Ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ Ուսումնական Թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ՀԹԳՄ-ում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, «Թատրոն 32»-ում
-
01.05.2014|
15:22
Բրիտանական The Guardian-ը ֆոտոշարքով անդրադարձ է կատարել 20-րդ դարում ստեղծված արվեստի նշանավոր գործերին, ընտրելով լավագույն 9-ը։ Լավագույն իննյակում են Պիկասոյի, Սեզանի, Մալևիչի, Մատիսի, Դյուշանի կտավները:
-
01.05.2014|
13:17
Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը ընդունել է օնլայն խնդրագրի առաջարկը, որը վերաբերում է քաղաքի փողոցներից մեկն ի պատիվ գրող Սերգեյ Դովլաթովի անվանակոչելուն: Հայտնի է, որ պահանջվում էր քսան հազար ստորագրություն, մինչ այժմ հավաքվել է տասնյոթ հազարը: Հասարակական այս նախաձեռնությունն իր վրա է հրավիրել քաղաքային իշխանությունների ուշադրությունը:
-
01.05.2014|
13:03
«Ջազը և Գյումրին» համերգաշարի շրջանակներում «Մանուկյան» ընկերությունը և «Գյումրի» ջազ ակումբը ներկայացնում են Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը:
-
30.04.2014|
15:10
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը «Օրկեստր+» նախագծի շրջանակում ներկայացնում են Էլիանա Բուրկի համերգը: