Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մալկինը` աշխարհի լավագույն հոկեյիստ

Մալկինը` աշխարհի լավագույն հոկեյիստ
21.06.2012 | 23:02

«Պիտսբուրգի» ու Ռուսաստանի հոկեյի ազգային ընտրանու հարձակվող Եվգենի Մալկինը հյուսիսամերիկյան հոկեյի ավարտված մրցաշրջանի արդյունքով ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի լավագույն հոկեյիստ: Նա դարձել է ևս երկու մրցանակի տեր` դառնալով յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ: Մրցանակները նրան շնորհվել են, ինչպես ասացինք, լավագույն հոկեյիստ, լավագույն ռմբարկու դառնալու համար: Երրորդ մրցանակը, որ թերեւս ամենահեղինակավորն է համարվում, դարձյալ տրվում է մրցաշրջանի լավագույն հոկեյիստին, սակայն այդ լավագույնին որոշողներն անձամբ իրենք են` առաջնությունում հանդես եկող հոկեյիստները: Հիշնենք, որ աշխարհի վերջին առաջնությունում աշխարհում Ռուսաստանի ընտրանու լավագույնը դառնալու մեջ անգնահատելի է եղել հենց Եվգենի Մալկինի ներդրումը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ