Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
03.07.2012 | 12:14

...թե Սամվել Բալասանյանի դեմ սկսված խաչակրաց արշավանքը ոչ թե Գյումրու հայտնի քաղաքապետ Վարդանիկի, այլ ԲՀԿ խաչակիրների, կուլտուրական ասած` «տամպլիերների» ձեռքի գործն է:
Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանը Մարտուն Գրիգորյանին ասել է` դու ես նա, որի քուղերը ԲՀԿ-ն Գյումրիում պետք է կապի, սակայն հընթացս պարզվել է, որ ԲՀԿ-ն պարտավորություն է վերցրել Սամվել Բալասանյանի արձանը` ճակատի գրով հանդերձ, «պիվի» գործարանի մոտից տեղափոխել Գյումրվա հրապարակ` «ընտրություններին ընդառաջ», որովհետև նա է, որ պիտի գա ու դառնա ԲՀԿ-ից Գյումրիի քաղաքապետ:

Դիտվել է՝ 4019

Մեկնաբանություններ