Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ID քարտեր` ժողովրդի նյարդերի և առողջության հաշվին

ID քարտեր` ժողովրդի նյարդերի և առողջության հաշվին
28.11.2012 | 13:31

Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են ID քարտերի (ՀՀ տարածքում անձնագրին փոխարինող, անձի նույնականության վկայական) հետ կապված դժվարություններից ու խոչընդոտներից: Քարտը, որը հնարավորություն պիտի տա խոշոր և միջին կազմակերպություններին հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային եղանակով, արդեն հասցրել է «սղոցել» ժողովրդի նյարդերն ու առողջությունը: Քարտեր վերցնելու կամ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար, մարդիկ համապատասխան հարկային ծառայությունների մոտ ժամերով հերթ են կանգնում` հաճախ սպասելով առավոտից երեկո, կորցնելով թե՛ թանկ ժամանակը, թե՛ առանց այն էլ քայքայված առողջությունը:

«Ասել են` մինչև հունվարի 1-ը ստորագրությունները ակտիվացնենք: Քանի օր է` գնում` հետ եմ դառնում: Հերթը «խեղդում է»։ Գնացեք` տեսեք ի՜նչ է կատարվում 50-հոգանոց հերթի մեջ: Ասում են` արագացրեք, բայց ոչ մի պայման չեն ստեղծում դրա համար»,- դժգոհում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բաղդուղ Գաբրիելյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ