Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
18.01.2013 | 00:57

...թե ՀԱԿ-ում կրքերը հասել են իրենց գագաթնակետին: Այնտեղ նույնիսկ չեն բացառում, որ Պետրոս Մակեյանի, Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի սկսած ՀԱԿ բարեփոխման և Լևոն Զուրաբյանի հրաժարականի «շարժումը» կասեցնելու համար սկսված կոնգրեսը կուսակցության վերածելու պլան «ա»-ն եթե չիրականացվեց, ինչ-որ իքս պահից սկսած իրենք կպաշտպանեն Հրանտ Բագրատյանին։ Տեր-Պետրոսյանի նախորդ օրվա հարցազրույցը, որում նա Վանոյին է մեջբերել, այդ եզրակցությանն է հանգեցրել ՀԱԿ-ի անդամներին:

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ