Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գվարդիոլան սկսեց հաղթանակով

Գվարդիոլան սկսեց հաղթանակով
23.07.2013 | 11:58

Հակառակ սպասումների, Telekom-ի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Բավարիայի» մրցակիցը չեղավ մեր «Բորուսիան» (դորտմունդցիների կազմում Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը իրավունք է տալիս այս թիմը մերը համարելու), իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» չկարողացավ դիմակայել բավարացիներին ու պարտություն կրեց խոշոր` 5:1 հաշվով: Մյունխենցիներից գոլերի հեղինակ են դարձել Ֆրանկ Ռիբերին, Ֆիլիպ Լամը, թիմի նոր ձեռքբերում Տյագո Ալկանտարան, Արիեն Ռոբենը, Թոմաս Մյուլլերը:
Խաղում Գվարդիոլայի սաները մրցակցին ավելի խոշոր հաշվով պարտության մատնելու հնարավորություն են ունեցել, սակայն զսպել են գոլային ծարավը` ակնհայտորեն էներգիա պահելով հուլիսի 27-ի հանդիպման համար, իսկ ինչպես հայտնի է, այդ օրը Գերմանիայի սուպերգավաթի հանդիպումն է նշանակված, բավարացիների մրցակիցը լինելու է Յուրգեն Կլոպի թիմը: Վնասվածքի պատճառով այդ հանդիպումը բաց է թողնելու Հենրիխ Մխիթարյանը: Ավելացնենք նաև, որ, Telekom-ի գավաթը շահելով, Գվարդիոլան տվեց իր նոր թիմի հաղթանակների մեկնարկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ