Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հետաքրիր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները

Հետաքրիր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները
26.07.2013 | 13:58

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները:

Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ 2013-ի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրիր, այլև կարևոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձևավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվել է շախմատայինտախտակ:

ՈՒշադրութjունից դուրս չեն մնացել նաև բակային տարածքները: 2013-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվեր է 1150 նստարան` փայտե, պոլիմերային և երկաթե: Տեղադրվել է նաև 200 աղբաման:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ