Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նյու Յորքում սպանել են 1-ամյա երեխայի

Նյու Յորքում սպանել են 1-ամյա երեխայի
03.09.2013 | 11:14

Նյու Յորքի ոստիկանությունը փորձում է հայտնաբերել Բրուքլինում մեկամյա երեխային գնդակահարած հանցագործին։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Անտիկ Հենիսը սպանվել է, երբ անհայտ անձը կարակ է բացել նրա ուղղությամբ։ Փամփուշտը դիպել է նրա դեմքին։ Ոստիկանության տվյալներով՝ մարդասպանը նշան էր բռնել տղայի հոր վրա։ Անտիկի ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահվան փաստը։

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը տեղի ունեցածն անվանել է ողբերգություն ինչպես երեխայի ծնողների, այնպես էլ ամբողջ ժողովրդի համար։ Սա անցնող տարվա մեջ առաջին դեպքը չէ, որ երեխան դառնում է կրակոցների զոհ։ Ուրբաթ 18-ամյա Դե Մարքիս Էլքինսը մեղավոր է ճանաչվել Ջորջիա նահանգում 13 ամսական տղային սպանելու համար։

Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ