Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը

Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը
07.10.2013 | 13:45

Պարզվում է` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև պայմանավորվածություն է եղել: Նախարարն ասել է, թե ազատամարտիկների հարցերով զբաղվող հանձնաժողով է ստեղծվելու ու Վոլոդյային հորդորել նստացույցը դադարեցնել, գնալ և հանձնաժողովում աշխատել: «Գնացեք հանձնաժողովի հետ աշխատեք, մյուս տարի տեսնեմ ինչով եմ օգնում ձեզ»,- ըստ մեր աղբյուրի` ասել է Սեյրան Օհանյանը: «Ավետիսյանը համաձայնել է, բայց, նստացույցը դադարեցնելու փոխարեն, գնացել է Վարդենիսում նստել, Վանաձորում նստել, դե, իշխանություններն էլ հո հիմա՞ր չեն»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ