Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Մեր հասարակությունը հակված չէ փոփոխությունների»

«Մեր հասարակությունը հակված չէ փոփոխությունների»
19.11.2013 | 16:08

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխության փորձը չի գտնի մեծ արձագանքներ մեր հասարակության մեջ:

«Մեր հասարակությունը հակված չէ փոփոխությունների, վերափոխման: Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը պայքարում է միայն սոցիալական խնդիրների համար: Մեր հասարակությունը հակված չէ պայքարելու, որպեսզի հաղթահարվի կոռուպցիան, որպեսզի ազգակցական, խմբակային կապերը ստորադասվեն պետական մտածողությանը: Իսկ սրանք խորքային խնդիրներ են, որոնք հաճախ անտեսվում են»,-irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Աղասի Թադևոսյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ