Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ոսկու գինը

Ոսկու գինը
26.11.2013 | 10:55

Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում յուրաքանչյուր ոսկե մեդալի համար ռուս մարզիկներին պետական բյուջեից կտրվի չորս միլիոն ռուբլի: Բավականին թանկ արժեն և արծաթե ու բրոնզե մեդալները՝ 2,5 ու 1,7 միլիոն ռուբլի: Գումարային պարգևավճարներից անմասն չեն մնա և մարզիկներին պատրաստած մարզիչները, մյուս մասնագետները: Բնականաբար հարց է առաջանում՝ իսկ որքա՞ն գումար կարող է սահմանել Հայաստանի կառավարությունը հնարավոր հայ մրցանակակիր մարզիկների համար: Հուշենք` առանց տագնապի նշույլի կարելի է սահմանել երկրի բյուջեն, քանզի նույնիսկ լավագույն տասնյակում հայտնվելու աղոտ հույս չունենք: Իսկ եթե դա այդպես է, ինչո՞ւ չխիզախել: Վերջապես կարելի է, չէ՞, գոնե մեկ անգամ իսկապես սրտանց առատաձեռն լինել:
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը մեկնարկելու են փետրվարի 7-ին, ավարտվելու են 23-ին: Սոչիում են կայանալու նաև պարաօլիմպիական խաղերը՝ մարտի 7-23-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ