Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երեքը նվաճեցին, մեկը պաշտպանեց

Երեքը նվաճեցին, մեկը պաշտպանեց
10.12.2013 | 11:32

Հանգստյան օրերին խաղարկվեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումներ: 66,68 կգ քաշային կարգում (IBF վարկած) այսուհետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կկրի ամերիկացի Շոն Պորտերը: Նա անառարկելի առավելություն ուներ իր հայրենակից Դևոն Ալեքսանդերի հետ պայքարում, և մրցավարները հաղթանակը միաձայն շնորհեցին նրան: Բացահայտ էր նաև կուբացի Էրիսլանդի Լարայի առավելությունն ամերիկացի Օստին Տրաուտի հետ պայքարում (WBA վարկած, 69,9 կգ քաշային կարգ): Ի տարբերություն Դևոն Ալեքսանդերի ու Օստին Տրաուտի, անհամեմատ հաջողակ եղավ 55,22 կգ քաշային կարգը ներկայացնող, WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Գիլերմո Ռիգոնդոն, ով ոչ մի ռաունդ չզիջեց Գանան ներկայացնող Ժոզեֆ Ագբեկոյի հետ մրցապայքարում:
Չեմպիոնական գոտին (WBA վարկած, թեթևագույն քաշային կարգ) պահպանել է նաև Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը: Մեր հայրենակցուհու մրցակիցը իտալուհի Սիմոնա Գալասին էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ