Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մոսկվայի կինոյի դպրոցը բացում է ինտենսիվ կուրսեր

Մոսկվայի կինոյի դպրոցը բացում է ինտենսիվ կուրսեր
30.01.2014 | 17:58

Մոսկվայի կինոյի դպրոցը սկսում է կինոյի ամենամյա դասընթացներ, որոնք նվիրված կլինեն ժամանակակից կինոյին և նրա վերջին տենդենցներին: Կուրսերը նախապատրաստված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Դանիայի, Իրանի, Ֆիլիպինների մշակութային կենտրոնների և դեսպանատների հետ համագործակցության արդյունքում:

Դասընթացների շրջանակներում կլինեն դասախոսություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի ժամանակակից կինեմոտոգրաֆիայի և առաջատար մասնագետների ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասընթացներ, հանդիպումներ ժամանակակից կինոստուդիայի համաշխարհային փորձագետների, ռեժիսորների, պրոդյուսերների, սցենարիստների հետ, ինչպես նաև՝ օն-լայն դասախոսություններ արտերկրի կինոգիտության և կինոարտադրության ներկայացուցիչների հետ: Դասընթացները կվարեն կինոքննադատ Վիկտորյա Բելոպոլսկայան, կինոքննադատ, լրագրող Անտոն Դոլինը, պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյասկին:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ