Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հունվարին քաղաքապետարանի թեժ գծին 1947 զանգ է ստացվել

Հունվարին քաղաքապետարանի թեժ գծին 1947 զանգ է ստացվել
04.02.2014 | 16:26

Հունվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով 1947 հեռախոսազանգ է ստացվել. դրանցից 494-ի առնչությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետում լուծում տալ դրանց։ Փետրվարի 3-ի դրությամբ հանձնարարություններն ամբողջությամբ կատարված են։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մնացած հարցերը տեղեկություն ստանալու բնույթի են եղել, որոնց թեժ գծի աշխատակիցները տեղում պատասխանել են։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18։00-ն։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարով ստացված ահազանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 191-ը. հեռախոսազանգերով հնչեցված բոլոր խնդիրներին տրվել է համապատասխան լուծում։

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ