Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՈՒկրաինայի հավաքականը լքում է Սոչին

ՈՒկրաինայի հավաքականը լքում է Սոչին
21.02.2014 | 12:59

ՈՒկրաինայի հավաքականի մարզիկները լքում են Սոչին՝ Կիևում տեղի ունեցող արյունալի բախումների պատճառով: The Times-ի տվյալներով` մարզիկների մեծ մասն այլևս Սոչիում չէ: ՈՒկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկան նախօրեին կոչ է արել երկրի ղեկավարությանը դադարեցնել բռնությունները, որպեսզի մարզիկները կարողանան կենտրոնանալ մարզումների վրա: Հավաքականն առաջինը լքել է լեռնադահուկորդուհի Բոգդանա Մացեցկայան՝ որպես բողոքի նշան Կիևում տեղի ունեցող բռնությունների դեմ: Սակայն այդ պահին նրա օրինակին ոչ ոք չէր հետևել: Բուբկան նախապես դեմ էր, որ մարզիկները լքեն օլիմպիադան: Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Ադամսը հայտնել է, որ մարզիկների մի մասը որոշել է վերադառնալ ՈՒկրաինա: ՈՒկրաինայի հավաքականը առայժմ մեկ բրոնզե մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով 25-րդ տեղում է:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ