Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Նաիրի» բժշկական կենտրոնում

«Նաիրի» բժշկական կենտրոնում
24.02.2014 | 18:33

Կարևորելով կադրերի մասնագիտական կարողությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը և հանրությանը բարձրորակ առողջապահական ծառայության մատուցումը`«Նաիրի» բժշկական կենտրոնը հետամուտ է աշխարհի զարգացած կլինիկաների առաջատար մասնագետների հետ համագործակցության իր որդեգրած քաղաքականությանը:

2014-ի փետրվարի 26-ից մինչև մարտի 5-ը «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվելու են ախտորոշում, խորհրդատվություններ և վիրահատություններ Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագետների կողմից: Կրծքագեղձի օնկոլոգիական վիրահատությունները կիրականացնի պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը, ընդհանուր վիրաբուժություն, պրոկտոլոգիա, էնդոկրին և օնկոլոգիական վիրահատությունները կկատարի պրոֆեսոր Մարկուս Բյուխլերը, իսկ քիթ-կոկորդ-ականջի, վահանաձև գեղձի և օնկոլոգիական վիրահատությունները կիրականացնի պրոֆեսոր Պիտեր Փլինկերտը:
«Նաիրի» բժշական կենտրոնի հագեցվածությունը և մասնագետների պատրաստվածության մակարդակը բարձր են, ինչը թույլ է տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան վիրահատություններ»,- այսպես գնահատեցին իրավիճակը Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորները:
Նկատենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի ավանդական համագործակցությունը Գերմանիայի առաջատար Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հետ արդեն տվել է իր դրական արդյունքները, ինչի մասին մեզ հետ զրույցում փաստեցին բազմաթիվ հիվանդներ. «Սա ուղղակի փրկություն էր: Պետք է տնից-տեղից կտրվեինք, միլիոնավոր գումարներ ծախսեինք Գերմանիայում վիրահատվելու համար: Բայց մեր խնդիրը շատ ավելի հեշտ լուծվեց, երբ այդ նույն բարձր որակի բուժումը ստացանք Հայաստանում»:
Հիշեցնենք, որ միջազգային առողջապահությունում հայտնի մասնագետները ավանդաբար 3 ամիսը մեկ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացնում են մոտ 200 քաղաքացիների ընդուլություն, տրամադրելով տեղեկատվություն և կատարելով ինչպես ախտորոշում, այնպես էլ վիրահատություններ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ